Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բանի տեղ դնող չկա

Բանի տեղ դնող չկա
11.01.2013 | 19:36

Հանրությունը դեռ չի սթափվել իրեն «նախագահացու» պատկերացնողների հիթ շքերթից, հիմա էլ ստիպված է դիմանալ նրանց օրումեջ արվող հայտարարություններին: Այս անգամ էլ նախագահի քաղաքագետ թեկնածուն նախահացադուլյան հայտարարություններ է անում: Անդրեաս Ղուկասյանը դիմել է մյուս թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, որպեսզի «միասնական ինքնաբացարկ» հայտարարեն և նոր քաղաքական իրողության սկիզբ դնեն:
Զարմանալին այն է, որ եթե հիշյալ քաղաքագետը պիտի կես ճանապարհից հետ կանգներ ու ինքնաբացարկ հայտարարեր, սկզբից ևեթ չպիտի մտներ այս «խաղի» մեջ, և, իր դիտարկմամբ, գործնական քայլեր ձեռնարկեր: Սակայն, նրան այս ամենում ներգրավող հովանավորները, ինչպես մեզ հայտնի դարձավ, նրա միջոցով փորձում են որոշակի գաղափարներ ներարկել քաղաքական դաշտ ու տեսնել՝ ինչ է հետևում դրան:
Կարծում ենք՝ ճիշտ կլինի սկսել հացադուլը, թե չէ հայտարարությունը բանի տեղ դնող չկա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ